Ժամանակի կառավարման հմտություններ

Բոլոր մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր ունեն ժամանակի կառավարման հիանալի հմտություն, միևնույնն է՝ ցանկանում են զարգացնել դա, քանի որ գիտակցում են դրա կարևորությունը։ Ժամանակը ավելի արդյունավետ կառավարել, նշանակում է լինել հաստատուն, հետևողական և անընդհատ զարգացող ժամանակի կազմակերպման հարցում։ Բարեբախտաբար, գոյություն ունեն ժամանակի կառավարման բազմաթիվ հմտություններ, որոնք զարգացնելու դեպքում կարող ես հասնել լավագույն արդյունքին՝ կյանքի ցանկացած ոլորտում։
Հաջորդիվ կներկայացվեն ժամանակի կառավարման այն կարևորագույն հմտությունները, որոնք վճռական դեր են խաղում արդյունավետության մակարդակի որոշման և բարձրացման հարցում։ Ինչպես նաև նշենք, որ հմտություններից ցանկացածի բարելավումը կուղղորդի հաջորդի բարելավմանը ։ Ինչևէ, յուրաքանչյուր հմտության կարևորությունը և դերը հասկանալը ժամանակի կառավարման գործում շատ կարևոր դեր է խաղում։

1. Նպատակների հստակեցում
Ժամանակի կառավարումը ինքնուրույն հմտություն չէ։ Մենք չենք կարող կառավարել ժամանակը, քանի որ միայն կարող ենք կառավարել այն, թե ինչպես ենք օգտագործում այն, իսկ դա անելու համար մենք պետք է ունենանք հստակ նպատակներ, որոնք պետք է իրականացնենք հստակ ժամկետներում։ Ժամանակի կազմակերպման հիմքում ընկած է ժամանակը կառավարելու կարողությունը, որը ծառայում է նպատակների իրականացմանը։
Երբ մենք փորձում են որոշել, թե ինչի վրա կենտրոնացնել մեր ժամանակը, միշտ պետք է մեր աչքի առջև ունենանք մեր նպատակները, ինչպես նաև հասկանանք՝ ինչպես կարող են մեր ձեռնարկած քայլերը մեզ մոտեցնել մեր նպատակներին։

2. Առաջնահերթություն
Առաջնահերթության հետ կապված մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ սկսում են դրա մասին մտածել գործընթացի ոչ այնքան ճիշտ պահին։ Այնուամենայնիվ, մարդիկ փորձում են առաձնահերթ դարձնել այն գործերը, որոնք դրված են իրենց անելիքների ցանկում, առանց գիտակցելու, որ կարող են առաջնահերթ դիտարկել այն, ինչն այնքան էլ կարևոր չէ տվյալ պահի համար։ Դա, իհարկե, հետաձգում է նպատակին հասնելուն, ինչպես նաև երկարացնում նպատակի վրա կատարվող աշխատանքի ժամանակը։
Ինչքան էլ, որ տարօրինակ է, առաջնահերթությունը հնարավորինս շատ աշխատանք կատարելու մեջ չէ, այլ՝ խուսափելու/վերացնելու այն խնդիրները, որոնք կարող են խանգարել ճիշտ ժամանակի մեջ նպատակին հասնելու գործում։ Այդ անելուն պես, մենք կկարողանանք կենտրոնանալ մեր ունեցած թանկարժեք ժամանակը օգտագործել ամենաարժեքավոր աշխատանքը կատարելու վրա։ Առաջնահերթությունը ճիշտ ընկալելու դեպքում միայն մենք կկարողանանք ժամանակը արագորեն և արդյունավետորեն կազմակերպել։

3. Ինքնագիտակցում
Մենք յուրաքանչյուրս ունենք աշխատելու մեր նախընտրած ձևերը (ոմանք լավագույնս աշխատում են առավոտյան, մինչ դեռ որոշ մարդկանց աշխատանքը լավագույն արդյունքն է տալիս երեկոյան ժամերին աշխատելու դեպքում). Մենք մոտիվացվում ենք տարբեր բաներով և ուենք մեր յւրահատուկ աշխատելաոճը։ Դրանում ոչ մի սխալ բան չկա, ավելին՝ դա շատ առողջ աշխատելաոճ է։ Դա միայն ենթադրում է, որ յուրաքանչյուր որ պետք է ունենա հիանալի իմացություն մեր անհատական նախընտրությունների և կարիքների վերաբերյալ։
Ինքնագիտակցման բարձր մակարդակ ունենալու դեպքում մենք ի վիճակի ենք ընդունել ժամանակի կառավարման լավագույն խորհուրդները ուրիշներից, և այն հարմարեցնել մեր նախընտրություններին և աշխատելաոճին։

4. Ինքներս մեզ մոտիվացնելու կարողություն
Մենք բոլորս էլ ունենում ենք օրեր, երբ ոչինչ չենք ցանկանում անել։ Միգուցե մենք հիվանդ ենք, հոգնած, ձանձրացած կամ ուղղակի ոգեշնչման կարիք ունենք։ Այսպիսի օրերին մարդիկ շատ քիչ կարող են մեզ օգնել։ Մենք պետք է ինքներս կարողանանք մոտիվացնել մեզ գործի անցնելու համար։ Հետևբար, եթե մենք զարգացնենք ինքներս մեզ մոտիվացնելու հմտությունը, այդ դեպքում մենք հստակորեն տեղյակ կլինենք այն բոլոր գործիքներին, որոնք կարող ենք մոտիվացնել մեզ և ցանկացած պահի կկարողանանք նորից ոտքի կանգնել և առաջ շարժվել, լիովին պատասխանատու կլինենք մեր արդյունքների համար։
Ժամանակի կառավարման բոլոր մնացած հմտությունները տիրապետելու դեպքում, եթե նույնիսկ մենք չկարողանանք մոտիվացնել ինքներս մեզ, ապա շատ կարճ ժամանակում մենք առիթ կունենանք զգալու մեծ ճնշվածություն և սթրես։

5. Կենտրոնացում
Անկախ այն բանից, թե ինչ ենք փորձում անել, միշտ կա որևէ բան, որը շեղելու է մեր ուշադրությունը։ Հետևաբար՝ շատ դժվար է ամբողջապես կենտրոնանալ այն բանի վրա որ անում ենք։Կենտրոնացումը ժամանակի կառավարման այն հմտություններից է, որի կարևորությունը չենք զգա, մինչև առիթ չունենանք պայքարել դրանից հեռացնող այլ գործոնների հետ։

Շատ կարևոր նախապայման է՝ հիշել, որ անկախ այն բանից,թե քանի աշխատանք կա անելու, անհրաժեշտ է տվյալ պահին աշխատել միայն մեկի վրա։ Միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու միֆը պատճառում է բազմաթիվ խնդիրներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել ժամանակի կառավարման իրենց հմտությունները, հետևաբար,եթե աշխատանքի մեջ ցանկանում եք ունենալ լավ արդյունքներ, հետևաբար անհրաժեշտ է արգելափակել այն ամենը, ինչը կարող է շեղել մեզ մեր աշխատանքից։

Comments

comments