Թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ աշխատավայրում (մաս 2)

Դուք կարող եք կարդալ հոդվածի առաջին մասը` այստեղ:

Այստեղ` երկրորդ մասում, մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնց օգնությամբ կարող եք հաղթահարել սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը:

Նախ, պետք է գիտակցել, որ հուզական վիճակը, ինչպիսին օրինակ` սեփական ուժերի հանդեպ թերահավատությունն է, որը զարգացել է երկար տարիների ընթացքում, չի կարող հաղթահարվել մի քանի շաբաթվա ընթացքում` մի քանի պարզ քայլեր կատարելով: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը կարող է հաղթահարվել: Սակայն դրա համար պահանջվում է ժամանակ և քրտնաջան աշխատանք:

Հետևյալ մի քանի խորհուրդները կօգնեն Ձեզ` հաղթահարելու սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը:

  1. Ճանաչեք և ընդունեք Ձեր վախերն ու կասկածները:
  • Ինչի՞ց եք վախենում:
  • Ինչու՞ այդ բանի նկատմամբ վախ ունեք:
  • Ե՞րբ է դա ի հայտ եկել:
  • Արդյո՞ք այն անվերահսկելի է Ձեր կողմից:

Ինքնաճանաչումը անչափ կարևոր է` հուզական վիճակը հաղթահարելու համար: Դուք պետք է գիտակցեք ու ընդունեք, որ ինքնավստահ չեք և գտնեք դրա սկզբնաղբյուրը:

  1. Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ…

Դուք պետք է ընդունեք այն փաստը, որ ունեք սեփական ուժերի հանդեպ անվստահություն և հուզական չլինեք դրա համար կամ չընկճվեք: Գրեթե յուրաքանչյուրն ունի թերություններ: Ուղղակի այնպես է ստացվել, որ Ձերը հենց սեփական ուժերի հանդեպ թերահավատությունն է: Պարզապես ընդունեք դա` որպես փաստ, որպեսզի սկսեք աշխատել Ձեր կյանքի վրա` դրա ազդեցությունը նվազեցնելու համար:

Բացի այդ, վախն ունի բնական օգտակարություն: Այն ծրագրավորված ու տեղադրված է մեր հուզական համակարգում` մեզ վտանգներից պաշտպանելու համար: Մենք պետք է պարզապես վստահ լինենք, որ այդ վախը պաշտպանում է մեզ վտանգներից և ոչ թե հեռու է պահում մեզ փորձելուց ու կառուցողական նախաձեռնություններ կատարելուց:

Այժմ, երբ Ձեր վախն իրական է, կարող եք ինքներդ Ձեզ ասել`

  • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ հասկանալով` ինչից է այդ վախը, պետք է քայլեր ձեռնարկել` դրա ազդեցությունը նվազեցնելու համար:
  • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ պատրաստ եղիր՝ դիմագրավելու այն:
  • Վախենալը բնական է,ՍԱԿԱՅՆ քո մեջ քաջություն ու ինքնավստահություն արթնացնելու ճանապարհ գտիր
  • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ ուշադիր ու լավ մտածիր
  • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ քայլեր ձեռնարկիր դրա դեմ
  1. Քննարկեք Ձեր վախերը, արտահայտվեք Ձեր վախերի մասին

Ոչնչացրեք Ձեր վախերը և սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը` քննարկելով, թե ինչ եք զգում: Սովորություն դարձրեք Ձեզ համար կառուցողական քննարկումներ ունենալ` կիսվելով Ձեր հույզերը/անհանգստությունը վստահելի ընկերների կամ ծնողների հետ:

Ձեր վախերը քննարկելը թերապևտիկ նշանակություն ունի, այն թեթևացնում է Ձեզ հագեցած հուզականությունից ու տալիս մաքուր, խաղաղ միտք և ազատում սեփական ուժերի հանդեպ թերահավատությունից:

  1. Վերականգնվեք Ձեր սխալներից

Ամեն անգամ կարող ենք սխալվել: Այնպես որ բավական է ինքներդ Ձեզ պատժեք երևակայական մտրակով, նրա համար, որ ձախողվել եք կամ սարսափելի սխալ եք թույլ տվել: Մենք բոլորս էլ սխալվում ենք (ոչ մի արդարացում), բայց ոչ բոլորս ենք հաղթահարում դրանք կառուցողականորեն, դրանք ուղղելու համար անհրաժեշտ շարժառիթներով:

Այսօրվա միտքը, որ պետք է հիշել` «կառուցողականորեն պայքարն է» սխալների դեմ: Սա նշանակում է, որ Դուք սովորում եք Ձեր սխալներից: Թույլ մի տվեք հուսահատությունն ու սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը Ձեզ խանգարեն` ուղղակի շարունակեք գնալ առաջ:

Միայն այն, որ սխալվել եք, չի նշանակում թե Դուք կատարյալ ձախողակ եք: Միշտ էլ հնարավորություն կա` սովորելու և ինչ- որ նոր քայլ կատարելու:

Լավ գործատուն գիտակցում է, որ իր աշխատողը կարող է սխալվել: Նա նաև գիտակցում է այն, որ եթե աշխատողը երբեք չի սխալվում, ապա նա չի աշխատում կամ էլ ռիսկային քայլերի չի գնում: Այդ իսկ պատճառով չպետք է վախենալ սխալներից: Դրանք աշխատանքի մի մասն են:

 

  1. Ապահով եղեք այն մտքից, թե ով եք և վստահ զգացեք Ձեզ

Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը արմատավորվում է մեր մեջ, երբ համեմատում ենք ինքներս մեզ ուրիշների հետ, մանավանդ, երբ այդ ուրիշներն ավելի ընդունակ են, քան մենք, և տնօրենը հաճախ գովում է նրանց:

Դուք պետք է գիտակցեք, որ միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ավելի ընդունակ կլինեն, քան Դուք և քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր շատ ավելի պակաս ընդունակ են Ձեզնից: Դուք պետք է ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք` առանց համեմատելու Ձեզ այլ մարդկանց հետ:

Ձեր կարողությունները թերագնահատելը ավելացնում կամ զարգացնում է անապահովության զգացման մակարդակն ու դրդում թերահավատության:

  • Ընդունիր քեզ` ինչպիսին կաս, քանի որ դու յուրահատուկ ես և ստեղծված ես հատուկ առաքելության համար
  • Վստահ զգա քեզ, որտեղ որ այժմ գտնվում ես և վստահությամբ լցվիր ապագայի նկատմամբ
  • Տոնիր հաջողություններդ և վայելիր ամեն մի հիանալի փորձառություն, որ ունենում ես
  • Դադար տուր ավելորդ ինքնաքննադատությանը, քանի որ անփոփոխ բացասական հույզերը բացասական մտածողության են հանգեցնում

Երբեք մի մոռացեք այն փաստը, որ Ձեր արժեքը Ձեր կարողությունների, հարստության, գեղեցկության, կրթության կամ կապերի (ընկերության) մեջ չէ: Ձեր արժեքը նրանում է, որ Դուք ստեղծված եք` որպես հատուկ ընդունակություններով մարդ արարած:

  1. Լավատեսություն ցուցաբերեք

Սեփական ուժերի հանդեպ թերահավատության դեմ պայքարելու մեկ այլ ճանապարհ է` մշակել յուրաքանչյուր իրավիճակին լավ կողմից նայելու մոտեցում և լավագույն արդյունքը սպասել յուրաքանչյուր իրավիճակում:

Լավատեսություն կառուցելը երաշխավորում է, որ Դուք`

  • Իրատես եք Ձեր սպասելիքներում
  • Արգելք եք կառուցում` ինքնամերժման մեջ ապրելու դեմ
  • Անկեղծ եք և չեք թաքնվում ձևականության դիմակի տակ
  1. Ընդառաջ գնացեք խնդիրներին

Սեփական ուժերի հանդեպ թերահավատության հետ գործ ունենալիս Դուք պետք է գիտակցեք, որ անցյալը հնարավոր չէ փոխել, որովհետև այն արդեն պատահել է, սակայն ապագան կարող է այլ կերպ դասավորվել, եթե ներկա փորձառություններին վերաբերվենք լավատեսորեն (դրականորեն):

Ապագայի հանդեպ Ձեր հեռանկարները փոխվում են, երբ ընդունում եք մարտահրավերները դիմագրավելու անհրաժեշտությունը:

Սա կարծես էմոցիոնալ ներքին կռիվ լինի թերահավատության դեմ, որտեղ դու դեմ ես կանգնում խոչընդոտներին`

  • Հաշվարկված ռիսկի գնալով (բաց պահելով աչքերդ, ականջներդ, միտքդ ու սիրտդ` խորը ջրեր նետվելով)
  • Ամուր որոշումներ կայացնելով
  • Նախաձեռնող լինելով
  • Վճռականությամբ քրտնաջան աշխատելով
  • Վերադառնալով այն ոլորտներ, որտեղ ձախողվել ես և ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵԼՈՎ:
  1. Կապեր հաստատեք ընկերների/ընտանիքի, սոցիալական ցանցերի հետ:

Ընկերների/ընտանիքի հետ կապը օգնում է հաղթահարել թերահավատությունը: Դրական սոցիալական ցանցերն օգնում են` հիմնավորելու, մոտիվացնելու և ուժեղացնելու Ձեզ` որպես անհատականություն: Շփվել մարդկանց հետ, ովքեր պատրաստ են քաջալերելու Ձեզ, երբ զգում եք դրա կարիքը, հանել Ձեզ մոլորված վիճակից և վերջապես աջակցություն ցուցաբերել:

  1. Տոնիր ձեռքբերումներդ

Տոնիր ձեռքբերուներդ ու վայելիր այդ թանկ պահերը:

Հետազոտության համաձայն` բարդույթավորված մարդիկ քիչ ուշադրություն են դարձնում իրենց հաջողություններին, նվաճումներին կամ կարողություններին, և սա ավելացնում է սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը, որովետև նրանց համար բարդ է իրենց այլ կողմից դիտարկել, ընդունել արժանի գովեստի խոսք` աշխատանքը լավ կատարելու համար` նշելով իրենց ձեռքբերումները:

Մի քանի րոպե դադար տուր`

  • Շարունակիր, գլուխդ բարձրացրու
  • Մտածիր արժանի ձեռքբերումներիդ մասին
  • Վայելիր դրանց մասին մտածելը
  • Ժպտա
  1. Մի դադարիր սովորել

Մի դադարեք սովորել: Դուք պետք է տեղեկացված լինեք ամենատարբեր իրադարձություններից ու այլ բաներից, որոնք տեղի են ունենում Ձեր շուրջը: Այն կառուցում է Ձեր վստահությունն ու երաշխավորում, որ կարող եք ներդրում ունենալ կամ մասնակցել տարբեր քննարկումների, երբ դրա կարիքը լինի:

Ժամանակ տրամադրիր`ընդունակություններդ զարգացնելու համար: Շարունակիր ինքնակատարելագործվել, և եթե կրթության մակարդակն ընդլայնելու կարիք կա, արա դա:

Բացահայտումներ արեք Ձեզ համար, ընդլայնեք Ձեր գիտելիքները, ընթերցանությամբ զբաղվեք:

Մեկ վերջին միտք` սովորաբար, սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը զարգանում է հուզական այլ խնդիրների հետ միասին: Սեփական ուժերի հանդեպ անվստահություն ունեցող մարդիկ հաճախ նաև հանդիպում են այլ հուզական խնդիրների: Մարդը, հուզական բանականությամբ զարգանալով, հաղթահարում է տարբեր հուզական խնդիրներ, որպեսզի դառնա ինքնավստահ, երջանիկ ու ներգրավված` ամբողջացնելու աշխատանքային, ընտանեկան ու ընկերական հարաբերությունները:

Հրավիրում ենք Ձեզ` մասնակցելու “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի հուզական բանականություն թեմայով սեմինարին: Այն ներկայացնում է հույզերի դերն աշխատավայրում և թե ինչպես կարելի է ցուցաբերել հուզական հասունունություն ավելի արդյունավետ կարիերայի համար: Դասախոսության մանրամասների համար այցելեք` այստեղ:

Հ․Ն․

Comments

comments