Լիարժեք կյանքով ապրող կինը

Դու` որպես կին, ուզո՞ւմ ես ապրել կյանք, որով Դու ուրախ և գոհունակ կլինես:
Գրանցվի՛ր այստեղ—> goo.gl/forms/Y4Ln46Sz9jpRNsuz1

Ուզո՞ւմ ես քո կյանքը լինի լիարժեք…

Ինչքանո՞վ են կարևոր Քեզ համար կնոջ՝
— ֆիզիկական,
— ինտելեկտուալ,
— հուզական ոլորտները,
— ինչպե՞ս հաստատվել որպես անհատականություն, լինելով սոցիալական հասարակության մաս,
— ի՞նչ տեղ ունի հոգեկան աշխարհը կնոջ կյանքում,
— ինչպե՞ս կարող է կինն ինքը որոշել իր կյանքի առաքելությունն ու տեղը:

Սեմինարը նպատակ ունի ուղղել կնոջ ուշադրությունը իր իսկ կյանքին` օգնելով․
— դառնալ ավելի ուժեղ,
— դառնալ ավելի կայուն,
— դառնալ ավելի արդյունավետ,
— թողնել հետք այս կյանքում,
— լինել ապագա սերնդի դաստիարակման մեջ կարևոր մեկը:

Սեմինարը կվարի Սալբի Ներսեսսյանը:

Սեմինարի տևողությունը` հուլիսի 2-օգոստոս 4 , շաբաթական երկու հանդիպում` երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 18:30-20:30:

Դասընթացներին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

— Տարիքը՝ 25-40 տարեկան (1978-ից 1993-ը ծնվածներ),
— Բակալավրի (սովորող կամ ավարտած) և/կամ բարձրագույն կրթության այլ աստիճան,
— CV

Դասընթացի ձևաչափը՝
— Սեմինար/տեսական մաս,
— Գործնական վարժություններ/թեստեր,
— Մեկօրյա հանդիպում քաղաքից դուրս՝ 04.08.2018թ.,
— Արժևորում և ամփոփիչ հանդիպում` 06.08.2018թ.:

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն info@lyd.am հասցեին, կամ գրանցվել ստորև՝ goo.gl/forms/Y4Ln46Sz9jpRNsuz1
կամ զանգահարել 096 00 23 83, 055 51 44 54

Դասընթացներին դիմողները և պահանջներին համապատասխանողները կհրավիրվեն հարցազրույցի: