Քո «ես»-ի առանձնահատկությունները

Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքն արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:

«Ապրի՛ր Երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը « ՔՈ ԵՍ-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թրեյնինգի շրջանակներում նախատեսում է ծանոթանալ Նադեժդա Սլաբադնյակի կողմից առաջարկված մեթոդիկային, որն ուղղված կլինի սեփական վարքային և հուզական ոլորտների դրսևորումների բացահայտմանը, մեր ռեսուրսները գտնելուն և սովորելու դրանց ճիշտ կառավարումը:

Բազմաթիվ հնարավորություններով հագեցած այս դարաշրջանում զբաղվածությունը և բազմաբովանդակ գործունեությունը մոռացության են մատնում սեփական «ԵՍ»-ը հոգ տանելու մասին:

Մենք պետք է գիտակցենք, որ այդ հոգածությունն իր կարևորությամբ առաջնային է, ուստի ինքագեղեցկության բացահայտման և ինքնաբացահայտման դասընթացը հնարավորություն կտա Ձեզ բազմաթիվ գործնական խաղ-վարժանքներ կիրառելով` «դասավորել ներքին որոշ դարակներ», որոնք այս կամ այն պատճառով իրենց տեղում չեն, կամ պարզապես կվերանայեք այդ դարակների պարունակությունը, որն էլ կլինի ռեսուրսի աղբյուր:

Դասընթացները կանցկացնի Ասյա Ղազարյանը:

Այսպիսով, կհանդիպենք երեք շաբաթ շարունակ` երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 18:30:

Նախատեսվում է վեց հանդիպում, հանդիպման վայրը` «Ապրիր Երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոն: