Ընդունելություն | Կյանքի Հմտությունների Դպրոց

Համալսարանը ավարտել ես և մասնգիտությանդ մեջ հաստատվելու կարի՞ք ունես, ցանկանու՞մ ես ստացած գիտելիքներդ արդյունավետ իրացնել աշխատանքում և կյանքում Այդ ամենի համար առաջին հերթին հարկավոր է ունենալ կյանքի հմտություններ, առողջ հուզական բանականություն և արդյունավետ սովորույթներ:

Կարդալ ավելին

Սկսի՛ր քեզնից

Եթե դու ցանկանում ես, որ ուրիշները հետևեն քո կանոններին, ինքդ հետևիր դրանց: Երբ դու զայրանում ես մարդկանց վրա, մի՛ զարմացիր, որ նրանք զայրանում են քեզ վրա: Երբ խաբում ես ուրիշներին, քո նկատմամբ այլ վերաբերմունք մի՛ սպասիր: Կարդալ ավելին

Ո՞րն է հուզական բանականության անհրաժեշտությունը մեզ համար

Լուսանկարը՝ «Ռոյթերս» | Գոնսալո Ֆուենտես

Հուզական բանականությունը անհրաժեշտ գործոն է աշխատանքային հարաբերություններում

Հուզական բանականության ի հայտ գալը ցուց տվեց, որ միջին IQ ունեցողները առաջ էին անցնում ավելի բարձր IQ ունեցողներից: Այս տարօրինակ մոտեցումը խախտեց այն գաղափարը, որ շատ մարդիկ կարծել են, թե հաջողության հասնելու միակ աղբյուրն  ինտելեկտն է: Տասնամյակի հետազոտություններն այժմ ընդգծում են հուզական բանականությունը որպես էական գործոն, ինչը և գլխավոր դերակատարներին (star performers) դիտարկում է անջատ մնացած ամբողջից: Կարդալ ավելին

Ինչպես մեկ ընտանիք

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում կայացավ կենտրոնի նոր կայքէջի շնորհանդեսը։


Միջոցառմանը ներկա էին կենտրոնի հիմնադիր Հարութ Ներսեսսյանը տիկնոջ՝ Սալբի Ներսեսսյանի հետ, կենտրոնի առաջին պատասխանատու Սյունե Հարությունյանը դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ, կենտրոնի բարեկամներ՝ տնտեսագետ Սառա Դեմիրճյանը, ՏՏ մասնագետ Նարեկ Թութիկյանը, Կյանքի հմտությունների դպրոցի սաներ, շրջանավարտներ։ Կարդալ ավելին

Ժամանակի կառավարում

Մեր ժամանակի օգտագործման հարցում մենք ձգտու՞մ ենք բարձրացնել արդյունավետությունը կամ գիտե՞նք ինչպես բարձրացնել այդքան թանկ ժամանակի արդյունավետությունը:


Այս հարցի շուրջ կհանդիպենք քննարկելու հուլիսի 8-ին, ժամը 15:00, անձնային աճի խորհրդատու Տիգրան Բերթիզյանի հետ:

Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել գրանցվելով հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/PCm2k0Yay67OHPHj1

Մարդ, ով գիտեր՝ երբ է մահանալու

Մարդ, ով կյանքում ունեցել է մեծ դժվարություններ, սակայն կարողացել է հաղթահարել դրանք՝ անելով այն, ինչ բոլորն են ուզում անել, այն է՝ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ‪ԵՐԱԶԱՆՔԻՆ‬ ՈՒ ՍՐՏԻՆ, անել այն, ինչով ոգևորված է…

«…Ձեր մահվան շեմին դուք փոշմանելու եք ոչ այն բանի համար, որ ինչ-որ բան եք արել, այլ այն բանի համար, որ չեք արել ինչ-որ բան…»

Կարդալ ավելին

Շաբաթօրյակ Հանքավանի «Շողիկ» ճամբարում

Որպես հասարակության լիարժեք անդամ` ամեն մարդ իր կարողության չափով, պետք է մաս կազմի այդ հասարակության զարգացմանը, հոգսի պակասեցմանը և ներդրում կատարի ապագայի համար: Սակայն առօրյա կենցաղային մտածելակերպը հեռացնում է մարդուն անշահախնդիր ծառայելու գաղափարից: Կամավորությունը շատերի մոտ ասոցացվում է որպես պարապ մարդկանց զբաղմունք, անվճար աշխատուժ, հետաքրքիր ժամանց: Կարդալ ավելին

Հարցազրույց Լիբանանի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու Լիբանանի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանին:

Սփյուռքի միակ հայկական համալսարանի նախագահը, ով ղեկավարում է Լիբանանի շուրջ 45 համալսարանների լավագույն տասնյակում իր ուրույն տեղը գրավող այս հայկական կրթօջախը, մեզ հետ կիսվեց իր բազմամյա և հարուստ փորձառությունից` արտահայտելով տարբեր հետաքրքրիր մոտեցումներ և գաղափարներ, որոնք երիտասարդներին կօգնեն հստակեցնել իրենց նպատակները եւ ուրվագծել այն ճանապարհը, որը նրանց կառաջնորդի դեպի իրենց երազանքների իրականացումը:

Թե որն է իսկական տղամարդը, ըստ դոկտոր Հայդոստյանի, և որոնք են կյանքում հաջողության հասնելու գրավականները, դուք կիմանաք` դիտելով այս հարցազրույցը: Կարդալ ավելին

Հարցազրույց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Էդգար Գյանջումյանի հետ

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Էդգար Գյանջումյանին։ Կարդալ ավելին