Գործունեության ուղղություններ

Ի՞նչ ծառայություններ է մատուցում «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը։

Ովքե՞ր են այցելուները: Կենտրոնի ծառայություններն անվճար են և բաց մինչև 30 տարեկան բոլոր համալսարանական և նորավարտ ուսանողների համար:
Որո՞նք են մեր գործունեության ուղղությունները: Կենտրոնի գործունեության բոլոր ուղղությունների հիմքում կյանքի հմտությունների ուսուցանումն է: Դրանք են՝
1.    Սեմինարներ
2.    Դասախոսություններ-թրեյնինգներ
3.    Բանավեճեր
4.    Ֆիլմերի դիտում
5.    Գրադարան
6.    Քննարկումներ
7.    Հաջողության պատմությունների և բացառիկ հարցազրույցների տեսաշար
8.    Կայք www.lyd.am

Սեմինարների, դասախոսությունների և թրեյնինգների միջոցով երիտասարդներին կփոխանցվեն գործնական գիտելիքներ և հմտություններ՝ այս ոլորտում հմուտ մասնագետների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ:
Բանավեճերն ու քննարկումները հնարավորություն կտան երիտասարդներին` իրենց կարծիքն արտահայտելու և դիտարկումներ անելու այս ոլորտի արդիական և մեր հասարակությանը հատուկ խնդիրների վերաբերյալ`առաջարկելով իրենց լուծումները:
Կկազմակերպվի ֆիլմերի դիտում՝ հատուկ ընտրված և առաջադեմ հասարակության կողմից ընդունելության արժանացած բացառիկ ֆիլմերի միջոցով, որոնք այս համատեքստում կարող են շատ ուսուցողական լինել երիտասարդների համար` մղելով նրանց վերանայելու սեփական կենսակերպն ու արժեքները և, ի վերջո, փոխելու իրենց կյանքը:
Կենտրոնում գործում է գրադարան, որտեղ երիտասարդները կյանքի հմտություններին առնչվող գրքեր ուսումնասիրելու (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) հնարավորություն կունենան:
Կենտրոնն ունի իր կայքը, որտեղ երիտասարդների մեծ լսարանին ներկայացվում են ոչ միայն կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններն ամբողջությամբ, այլ նաև տեղադրվում են հետաքրքիր ոճով գրված և գործնական քայլերի մղող հոդվածներ անձնական կյանքում աճի, աշխատանքային ոլորտում արդյունավետության, երազանքներին հետևելու և դրանք իրականացնելու մասին հոդվածների շարք: Այս կայքը նախատեսված է` Կենտրոնում մատուցվող ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու և Ձեր երազանքների իրականացմանը մեծապես նպաստող կյանքի կարևոր հմտություններ փոխանցելու համար:  Վերջինս խիստ ճկուն է և հատուկ այնպես է կառուցված, որ լիարժեք արձագանքի երիտասարդների հետաքրքրություններին, անմիջապես հաշվի առնի երիտասարդների նկատառումները և առաջարկները:  Կարող եք նաև մեզ հետևել Facebook-ում, YouTube-ում: